«Ամեն օր սպասում եմ նրա լույս աշխարհ գալուն». Անի Դաշյանը՝ երկրորդ անգամ մայրանալու եւ հղիության ընթացքում կորոնավիուսով վարակվելու մասին
Հաղորդավարուհի Անի Դաշյանը շուտով երկրորդ անգամ կմայրանա: Հղիության վերջին ամսում գտնվող հաղորդավարուհին NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ երկրորդ երեխան աղջիկ է լինելու: Նա նաեւ պատմեց, թե ինչպես է ամուսնուն հայտնել ուրախալի լուրը եւ ինչպես է արձագանքել որդին՝ Ռոբերտը, երբ իմացել է, որ քույր է ունենալու:
«Բալիկիս մասին լուրն իմացել եմ անցած տարի ամռանը, այսինքն՝ արդեն հղիության վերջին ամսում եմ, եւ արդեն ամեն օր սպասում եմ նրա լույս աշխարհ գալուն»,-վերհիշեց Անին:
«Ամուսնուս լուրը հայտնեցի ճիշտ այնպես, ինչպես առաջին անգամ. հեռախոսով հաղորդագրություն ուղարկեցի, քանի որ շատ անհամբեր եմ բնավորությամբ, չսպասեցի, նույնիսկ, աշխատանքից տուն վերադառնա»,-ժպիտով հավելեց նա:
Թեեւ ծնողներն արդեն պարզել են, որ դուստր են ունենալու, նրա համար անուն դեռեւս չեն ընտրել.
«Անվան հետ կապված դեռ մտածում ենք ու այդպես էլ չենք կողմնորոշվում: Մի քանի տարբերակ քննարկել ենք, ծնվելուց հետո պարզ կդառնա»,-նշեց նա:
Անդրադառնալով որդու սպասումներին՝ Անին հավելեց.
«Շատ եմ լսել կարծիքներ, որ երկրորդ երեխային առաջնեկները խանդում են, դժվար են համակերպվում այն փաստին, որ իրենցից բացի էլի կա մեկը, ում պետք է ծնողները սիրեն, պահեն, մեծացնեն, բայց մեզ մոտ, կարծես, այդ դեպքը չէ: Ռոբերտը սիրով սպասում է քույրիկին, ամեն օր հարցնում՝ երբ է գալու, մտածում է՝ ինչպես է խաղալու նրա հետ, կերակրելու, մի խոսքով, մեծ քնքշանքով է խոսում քույրիկի մասին»:
Հաղորդավարուհին նաեւ նշեց, որ հղիության ընթացքում հասցրել է վարակվել Covid19-ով, ինչի պատճառով մոտ տասն օր ստիպված է եղել անցկացնել հիվանդանոցում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: