Կրեմլում մեկնաբանել են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն այդ երկրի ներքին գործն է: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ Հայոց եղասպանության 106-րդ տարելիցի օրը ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը XX դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում էթնիկ հայերի զանգվածային սպանություններն անվանեց «ցեղասպանություն»: