Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է արևմտյան լրատվամիջոցների կողմից Զարիֆի զրույցի հրապարակումը
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է արեւմտյան րատվամիջոցների կողմից Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի զրույցի հրապարակումը, որն ուղեկցվել է աուդիոձայնագրությամբ, որը նախատեսված չէր լրատվամիջոցների համար, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«ԱԳՆ-ն պատասխանատվություն չի կրում այդ ձայնային ֆայլի հրապարակման համար: Այդ հարցազրույցը լրատվամիջոցների հետ հարցազրույց չի եղել»,-ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն:
Դիվանագետի խոսքով՝ այդ ֆայլում Զարիֆը հարգանքով խոսում է գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մասին:
Ձայնագրության մեջ Զարիֆը քննարկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի՝ 2015 թվականին Մոսկվա կատարած այցը, միջուկային գործարքի ճակատագիրն ու դրա նկատմամբ գործարքի մասնակիցների վերաբերմունքը, Սիրիայի կոնֆլիկտն ու այդ կոնֆլիկտում Ռուսաստանի դերը, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ հարաբերությունները: