Ճապոնիայում տեղի է ունեցել Սակուրադզիմա հրաբխի հզոր ժայթքում
Անցած գիշեր տեղի է ունեցել Սակուրադզիմա հրաբխի հզոր ժայթքում ճապոնական Կյուսյու կղզու Կագոսիմա նահանգում, հաղորդում է Սինհուա գործակալությունը:
Ծուխն ու մոխիրը հասել են 4200 մետր բարձրության վրա: Զոհերի եւ նյութական վնասի մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվել: Ճապոնիայի օդերեութաբանական գործակալությունը երրորդ աստիճանի տագնապ է հայտարարել խառնարանի շուրջ տարածքների համար: