Putin Team. ՌԴ-ում Պուտինի համար անհատական սպորտային հագուստ են կարել
«Շիշկին կարուձևի արտադրամաս» ընկերությունների խմբի հիմնադիր և գործադիր տնօրեն Դմիտրի Շիշկինը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցի ընթացքում խոսել է այն սպորտային հագուստի մասին, որը նա անցած տարվա հունիսին կայացած հանդիպումից հետո կարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար:
«Վլադիմիր Վլադիմիրովիչի համար հագուստը կարվել է L բազային չափով, բայց, իհարկե, ըստ անհատական չափումների: Հավաքածուի հիմնական գույնը սև է՝ մոխրագույն, սպիտակ և կարմիր շեշտադրումներով: Հավաքածուի առանձնահատկությունն այն է, որ մենք ոչ միայն այն կարել ենք մեր երկրում, այլ նաև դրա ստեղծման համար անհրաժեշտ նյութերի 99 տոկոսը տեղական ծագման են», - ասել է դիզայները և հավելել՝ այն գրեթե 100 տոկոսով արտադրված է Ռուսաստանում:
«Նախագահի համար կարված մարզահագուստի գործվածքների մեծ մասը բնական էին, կա՛մ բամբակյա կա՛մ բրդյա՝ միևնույն ժամանակ սինթետիկ նուրբ հավելումով՝ ավելի մեծ գործունակության և ամրության համար»,- մանրամասնել է նա:
Այնուամենայնիվ, դեռևս հայտնի չէ, թե ինչ հստակ տեսք ունի մարզահագուստը:
Հիշեցնենք՝ 2020 թվականի հունիսի սկզբին Պուտինը հանդիպում էր անցկացրել թեթև արդյունաբերության ոլորտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Շիշկինը, ելույթ ունենալով հանդիպման ընթացքում, նախագահին առաջարկել էր, որ վերջինիս համար կարի Putin Team սպորտային հագուստի հավաքածու, որին երկրի ղեկավարը համաձայնել էր: