Մարտին Սկորսեզեն պատրաստում է կինոմյուզիքլ՝ ոգեշնչված Ջորջ Գերշվինի կյանքից
«Օսկար» մրցանակի դափնեկիրներ Մարտին Սկորսեզեն եւ Իրվին Ուինքլերը պայմանավորվել են «Ժամանակակից սեր» սերիալի շոուրաներ Ջոն Քարնիի հետ՝ նկարահանել կոմպոզիտոր Ջորջ Գերշվինի (1898-1937) կյանքից եւ ստեղծագործությունից ոգեշնչված «Հմայիչ ռիթմ» երաժշտական ժապավենը, հաղորդում է Deadline պորտալը
Կայքի տվյալներով՝ Սկորսեզեն եւ Ուինքլերը հանդես կգան պրոդյուսերների դերում, իսկ Քարնին կզբաղեցնի ռեժիսորի աթոռը։
Ֆիլմում պատմելու են երիտասարդ կնոջ կախարդական ճամփորդության մասին՝ Նյու Յորքի անցյալի ու ներկայի միջով: 38 տարեկանում մահացած ամերիկացի հայտնի մետրի երաժշտությունը նույնպես կհնչի ֆիլմում։ Գերշվինի ընտանիքը հավանություն է տվել ժապավենում նրա ստեղծագործությունների օգտագործմանը, սակայն սաունդթրեքի մանրամասները դեռ գաղտնի են պահվում: