Պետդումայում Չեխիային կոչ են արել ներողություն խնդրել Ռուսաստանից
ՌԴ Պետդումայի միջազգային գործերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին կոչ է արել Չեխիային ներողություն խնդրել ռուս դիվանագետներին արտաքսելու սկանդալից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Չեխիան այդ ամենից հետո առնվազն պետք է ներողություն խնդրի, եթե, իհարկե, Պրահայում դեռեւս կան որոշումներն ինքնուրույն կայացնելու մնացորդներ»,-հայտարարել է Սլուցկին:
Նա համոզված է, որ Պրահայի գործողությունները ծառայել են՝ որպես «տեղեկատվական վարագույր» Բելառուսում պետական հողաշրջման փորձից ուշադրությունը շեղելու համար:
«Ինչ-որ մեկին դարձյալ անհրաժեշտ էր փոքրիկ «հաղթանակած» դիվանագիտական պատերազմ, որպեսզի թաքցնի ԱՄՆ-ի եւ ամբողջ կոլեկտիվ Արեւմուտքի իրական դեմքը»,-նշել է հանձնաժողովի ղեկավարը:
Այժմ, Սլուցկիի կարծիքով, ռուս-չեխական հարաբերությունների մակարդակն անկել է մի քանի աստիճանով, կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարման շուրջ բանակությունները կասեցվել են, «երկխոսությունը վերականգնելու համար կարող են տարիներ պահանջվել»: