Իրանի բանակային ուժերը ներկայացրել են հայրենական արտադրության նորագույն ձեռբերումները
Իրանական բանակի ցամաքային ուժերը կիրակի մի շարք նոր ռազմական արտադրանքներ են ներկայացրել, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի սարքավորումներ:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, հայրենական արտադրության սարքավորումները, որոնք մշակվել են բանակային ուժերի փորձագետների կողմից, ներկայացվել են մայրաքաղաք Թեհրանում կայացած միջոցառման ժամանակ:
Տեղական արտադրության ձեռբերումների թվում են նախազգուշացման ռադարային համակարգը, որն ունակ է տեղորոշելու անօդաչուներում, ուղղաթիռներում և կործանիչներում կիրառվող ռադարները, ինչպես նաև լազերային տեխնոլոգիայով համալրված զենքի և օդային սպառնալիքի հայտնաբերման համակարգ:
Մեկ այլ խոշոր ձեռքբերումն իրանական ուժերի համար տեղական արտադրության միկրոտուրբոռեակտիվ շարժիչն է, որն օգտագործվում է տարբեր տեսակի անօդաչուներում, ինքնավար նավերում և հրթիռային համակարգերում: