Ամերիկացիների մոտ կեսը հավանություն է տալիս Բայդենի քաղաքականությանը. հարցում
ԱՄՆ բնակիչների մոտ կեսն աջակցում է Ջո Բայդենի գործողություններին նախագահի պաշտոնում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին, այս մասին վկայում են հարցման արդյունքները, որոնք անցկացվել են Բայդենի նախագահության 100-օրյա ժամկետի լրանալուն զուգահեռ:
Ինչպես նշվում է, հարցմանը մասնակցած ամերիկացիների 52 տոկոսը նշել է, որ իրենք «որոշ չափով» հավանություն է տալիս դեմոկրատ նախագահի գործողություններին, մինչդեռ 42 տոկոսը նշել է, որ դեմ է նրա քաղաքականությանը: Ընդհանուր առմամբ, ամերիկացիների 34 տոկոսը հայտարարել է, որ «վճռականորեն» աջակցում է նրա աշխատանքին, 35 տոկոսը՝ «կտրականապես չի աջակցում»:
Ամերիկյան աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ նախագահներից միայն Դոնալդ Թրամփի վարկանիշն է ավելի ցածր եղել, քան Բայդենինը 100 օրյա նախագահության ավարտին և կազմել է 42 տոկոս:
Հեռախոսային հարցումը, որին մասնակցել է 1007 մարդ, անցկացվել է ապրիլի 18-21-ը: