Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության հենացատկերի վարժությունում 6-րդն է
Հայաստանի մարմնամարզության հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շվեյցարական Բազել քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը նորից պայքարի մեջ մտավ Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը: Վերջինս դուրս էր եկել հենացատկերի վարժության եզրափակիչ: Հավաքելով 14.499 միավորով նա զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Նախօրեին Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր նժույգ թափերի վարժությունում: Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը:
Արթուր Դավթյանը այս վարժությունում ստացավ 14.266 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Ռուսաստանից Նիկտա Նագորնին, ով հավաքեց 14.266 միավոր, իսկ եռյակը եզրափակեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջո Ֆրասերը` 14.066 միավոր: