Հայոց ցեղասպանության մասին Բայդենի խոսքերը կբարդացնեն հարաբերությունները ՆԱՏՕ-ի ներսում. լատվիացի նախարար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որով նա Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, կբարդացնի հարաբերությունները ՆԱՏՕ-ի ներսում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը:
«ԱՄՆ նախագահի դիրքորոշումը հայերի ցեղասպանության վաղեմի հարցում միայն կբարդացնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի երկու երկրի միջև այն ժամանակ, երբ այն առավել անհրաժեշտ է: Կարող եմ նույն խորհուրդը տալ լատվիացի այն խորհրդարանականներին, որոնք ցանկանում են ինդուլգենցիա գնել իրենց համար՝ զոհելով ազգային շահերը»,- թվիթերյան իր էջում գրել է նախարարը:
Սեյմի (Լատվիայի խորհրդարանը) պատգամավոր Յուրիս Յուրաշսն ապրիլի 23-ին հայտարարել էր, որ աջորդ շաբաթ օրենսդիր մարմինը կքննարկի Հայոց ցեղասպանության դատապարտման հռչակագիրը: Փաստաթղթի նախագիծը Սեյմ են ներկայացրել ավելի քան 40 պատգամավոր:
Հիշեցնենք, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն իր ապրիլքսանչորսյան ուղերձում օգտագործել է «Հայեց ցեղասպանություն» եզրույթը՝ նշելով, որ հայերի համակարգային բնաջնջոււմը կազմակերպել են օսմանյան իշխանությունները: