Ֆրանսիայի Սենատի նախագահի պատվիրակությունն այցելել է Մատենադարան
Ապրիլի 25-ին Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ հյուրընկալվեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:
Հյուրերը շրջեցին հին ձեռագրերի պահման սրահներում, ծանոթացան բացառիկ ձեռագրերի հավաքածուներին, հայ մշակույթի պատմությանը՝ տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ն: