Նախարարությունները մասնակցել են Համապետական ծառատունկին. «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում տնկվեց 360 հազար ծառ (Լուսանկարներ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմը «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում մասնակցել է համապետական ծառատունկին:
ԱՍՀՆ աշխատակիցները մասնակցել են ծառատուկին Չարենցավանի տարածքում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում մասնակցել է համապետական ծառատունկին։
Նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի, նախարարի տեղակալներ Դավիթ Խաչատրյանի, Ռուբեն Սարգսյանի, Միասնական սոցիալական ծառայության պետ Դավիթ Գասպարյանի գլխավորությամբ՝ ԱՍՀՆ աշխատակիցները մասնակցել են ծառատուկին Չարենցավանի տարածքում։
Կիսելով օրվա խորհուրդը՝ ապրելու և ապրեցնելու գաղափարախոսությամբ, նախարարության աշխատակիցները այսպիսով ևս իրենց ներդրումն են ունեցել նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում։
ԲՏԱ նախարարության աշխատակիցները ծառեր են տնկել Բյուրական համայնքում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ինչպես նաև կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցները նախարար Հայկ Չոբանյանի հետ ապրիլի 25-ին մասնակցել են «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում անցկացվող համապետական ծառատունկին:
Բյուրական համայնքի անտառապատ մի հատված, նախարարության աշխատակիցների ուժերով համալրվեց նոր տնկիներով։
Համապետական ծառատունկ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի տարածքում
Համապետական ծառատունկ. «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում տնկվեց 360 հազար ծառ
Այսօրվա համապետական ծառատունկի շրջանակում Հայաստանի բոլոր մարզերն ընդգրկող անտառային տնտեսություններում ու համայնքային տարածքներում շուրջ 360 հազար ծառի տունկ իրականացվեց՝ 120.000-ը՝ համայնքային պուրակներում, զբոսայգիներում և ջրովի տարածքներում, 240.000-ը՝ ՀայԱնտառի տնկարկներում (ավելի քան 65հա), որտեղ վերջին օրերին բուռն նախապատրաստական աշխատանքներ են տարվել։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Միջոցառումը միտված է «10 մլն ծառ» նախաձեռնության իրականացմանը: Պայմանավորված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցով ու հետպատերազմական ժամանակահատվածով, համապետական ծառատունկն իր մեջ նաև մեր ժողովրդի վերածնվելու, ապրելու և ապրեցնելու խորհուրդն ունի: Առհասարակ՝ «10 մլն ծառ»-ի գաղափարը մտահղացվել է որպես բնապահպանական շարժում, որպեսզի յուրաքանչյուր հայ իր պարտքը համարի գոնե մեկ ծառ տնկել՝ կանխարգելելով գլոբալ տաքացման գործընթացներով պայմանավորված բնապահպանական խնդիրների ծառացումը մեր ժողովրդի առջև:
Այս զանգվածային ակցիայով մենք ցանկանում ենք նաև հանրային վարքի վրա ազդել և հանրության ուշադրությունը սևեռել ծառացած բնապահպանական խնդիրներին, որոնք յուրաքանչյուր րոպե կարող է ուժգին ներազդել մեր կյանքին, անվտանգությանն ու առհասարակ կյանքի որակին։
Թե՛ մեծաթիվ տնկիների ձեռքբերումը, եւ թե՛ ծառատունկի նախապատրաստական ու լոգիստիկ աշխատանքներն իրականացվել են բացառապես ՇՄՆ Անտառային Կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական տնկարանների եւ ռեսուրսների հաշվին՝ առանց գեթ մեկ դրամ հավելյալ (պետական կամ դոնորի) միջոցների ներգրավման։
Ցանկանում եմ իր խորին երախտագիտությունը հայտնել համապետական ծառատունկի յուրաքանչյուր մասնակցի՝պետական գերատեսչություններից մինչև իր բակում սեփական ծառը տնկած քաղաքացի, ում ջանքերով ու ներդրումով մենք քայլ առ քայլ կյանքի ենք կոչում այն կարևորագույն առաքելությունը, որն իր մեջ կրում է «10 մլն ծառ» նախաձեռնությունը»,- գրել է նախարարը։