Իրանը մեկնարկել է COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութի արտադրությունը
Իրանում մեկնարկել է COVID-19-ի դեմ COVIRAN սեփական պատվաստանյութի արտադրությունը, գրում է Ինտերֆաքս-ը:
Ներկայոմ այդ պատվաստանյութի փորձարկումները գտնվում են երրորդ փուլում, սակայն այն արդեն սկսել են ներարկել կամավորներին:
Կորոնավիրուսի հարցով գիտական խորհրդի ղեկավար Մոհամադ Մոհբիրի խոսքով՝ մինչեւ սեպտեմբեր նախատեսվում է արտադրել COVIRAN պատվաստանյութի ավելի քան 30 միլիոն դեղաչափ, այդ թվում՝ 1 միլիոն չափաբա՝ մայիսին, 3,5 միլիոն՝ հունիսին, 12 միլիոն՝ հուլիսին եւ 15 միլիոն՝ օգոստոսին: