Իրանը ցուցադրել է ռազմական նշանակության նորույթները
Իրանի բանակի ցամաքային ուժերը ներկայացրել են ռազմական նշանակության մի շարք նոր պրոդուկտներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ:
Թեհրանում կայացած միջոցառման ժամանակ ներկայացվել է իրանցի փորձագետների ստեղծած յոթ նորույթ: Դրանց շրջանում կան հակաօդային պաշտպանության եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, որոնք կիրառվում են անօդաչու թռչող սարքերում, ուղղաթիռներում եւ կործանիչներում; ինչպես նաեւ լազերային ուղղորդմամբ զենք հայտնաբերելու համար ազդարարման եւ օդային սպառնալիքի չեզոքացման համակարգ: Ներկայացվել է նաեւ միկրոտուրբոռեակտիվ շարժիչ՝ Ռանեշ-I, որը կարող է օգտագործվել տարբեր անօդաչու սարքերում եւ հրթիռային համակարգերում: