«Հավատք, սեր, լեզու, մշակույթ, կրթություն, հզորագույն բանակ, սեր առ հայրենիք. սա է իմ երազանքի հայրենիքի փրկությունն ու ապագան»․ Արմինկա
Երգչուհի Արմինկան միկրոբլոգի իր էջում նոր գրառում է կատարել, որում կիսվել է իր մտահոգություններով․
«Էնքան բան կա ներսումս կուտակված…
Անթիվ ու անհամար ինչու-ներ, կիսատ-պռատ պատասխաններ:
Արնաթաթախ հայրենիք կորցնելու վտանգի սարսափ ու տագնապ:
Պատմության կրկնության ու խեղաթյուրման անմարսելի իրականություն:
Հազարավոր ՄԱՏԱՂ եղած երեխեքի արյանն արժանի լինելու ու վրժխնդիր լինելու ծարավ:
Ներքին թշնամանքի, ատելության ու դավաճանության նողկալի ներկա:
Վերջապես՝բարձ գոռալու ու պարզապես լռելու անասելի ցանկություն…
ԱՍՏՎԱԾ ամեն բան տեսնում է:
Իսկ մենք,արդյո՞ք տեսնում,լսում ու ապավինում ենք ԻՐԵՆ…
Հավատք, սեր, լեզու, մշակույթ, կրթություն, հզորագույն բանակ, սեր առ հայրենիք. սա է իմ երազանքի հայրենիքի փրկությունն ու ապագան», - գրել է Արմինկան։