Լուիզիանա նահանգում հրաձգության ժամանակ 5 մարդ է վիրավորվել
ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել: Վիրավորվել է 5 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղի ոստիկանության տարածած հաղորդագրության՝ տուժածներից 4-ը հոսպիտալացվել են, ևս մեկ մարդ բուժօգնություն է ստացել տեղում: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի հետ կապված ձերբակալությունների մասին չի հաղորդվում: