Լատվիան հետ կուղարկի ռուս դիվանագետի
Լատվիայի ԱԳՆ ղեկավար Էդգար Ռինկևիչը հայտնել է, որ Լատվիան արտաքսում է ռուս դիվանագետի՝ ի նշան Չեխիայի հետ համերաշխության:
«Ի նշան մեր չեխ գործընկերների հետ համերաշխության և կապված Վիեննայի կոնվենցիայի խախտումների հետ Լատվիան որոշում է կայացրել հետ ուղարկել ռուս դիվանագետին: Լատվիան չի հանդուրժի դիվերսիան ոչ իր տարածքում, ոչ էլ իր գործընկերների ու դաշնակիցների տարածքում»,- Twitter-ում գրել է Ռինկևիչը:
Նախորդ շաբաթվա վերջում չեխ իշխանությունները մեղադրել են ՌԴ հատուկ ծառայություններին Վրբետիցայում 2014 թ. զինամթերքի պահեստում պայթյունին մասնակից լինելու մեջ: Սրա հետ կապված Պրահան երկրից արտաքսել է 18 ռուս դիվանագետների: Ի պատասխան Մոսկվան «պերսոնա նոն գրատա» է հայտարարել չեխական դիվանագիտական առաքելության 20 աշխատակիցների:
Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Վրբետիցայում տեղի ունեցած պայթյունի մեջ չեխ իշխանությունների կողմից Ռուսաստանին մեղադրելն աբսուրդ է, անհիմն ու անհեռատես, իսկ Պրահայի կողմից ռուս դիվանագետների արտաքսման հետևում կանգնած են ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները, որոնք փորձում են այսպիսով լուծել իրենց ներքին խնդիրները: