Կարեն Մելիքբեկյանն իր կարծիքն է հայտնել. պարզաբանում Վոլոդյա Ավետիսյանի համաներումից հրաժարվելու մասին լուրերին
Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանն իր կարծիքն է հայտնել՝ ասելով, որ եթե ես լինեի Վոլոդյա Ավետիսյանի փոխարեն, համաներման արժանանալու դեպքում, կհրաժարվեի համաներումից և դեմ կլինեի համաներմանը, քանի որ հանցագործություն չեմ կատարել:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում տարածված տեղեկություններին, թե Վոլոդյան Ավետիսյանը հնարավոր է հրաժարվի համաներումից, պարզաբնում տվեց ազատամարտիկ Տիգրան Հարությունյանը:
Նա ասաց, որ իրենք համաներման արժանանալու մասին տեղեկություններ չունեն, բայց սպասում են, որ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը հանդիպի նրան և իրենք պարզաբանումներ ստանան:
Առողջական վիճակի վերաբերյալ Հարությունյանն ասաց, որ նման խնդիրներ չկան, Վոլոդյա Ավետիսյանի տրամադրությունն էլ «մարտական» է: