«Մոր արցունքները շատ բան կարող են պատմել, իսկ ինչ էլ մենք չիմացանք նրանից, ի վերջո իմացանք այլ տեղերից»․ Շառլ Ազնավուր
Այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է։ Արդեն 106 տարի է անցել հայ ժողովրդի դեմ գործված հրեշավոր ոճիրից։ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը՝ հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։
«Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որում հիմնադրամի համահիմնադիր, լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի հարցազրույցն է, որում մեծանուն հայը պատմում է կոտորածի մասին իր հուշերը։
Հրապարակմանը կից մեջբերված են Շառլ Ազնավուրի խոսքերը․ «Մոր արցունքները շատ բան կարող են պատմել, իսկ ինչ էլ մենք չիմացանք նրանից, ի վերջո իմացանք այլ տեղերից»։