Չմոռանալ երբեք, որպեսզի այլևս չկրկնվի. Մատեո Սալվինիի ուղերձը
«Չմոռանալ երբեք, որպեսզի այլևս չկրկնվի»,- Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ուղերձում ընդգծել է Իտալիայի Սենատի անդամ, LEGA կուսակցության գլխավոր քարտուղար Մատեո Սալվինին:
«Ողջույններ, ճանաչում, սեր ու մտերմություն իմ, LEGA շարժման, ինչպես նաև ամբողջ իտալացի ժողովրդի կողմից հայ ազգին՝ ի դեմս նրանց, ովքեր անցել են տառապանքների միջով, և հանուն նրա, որ այն այլևս երբեք չկրկնվի։
Պատմության մեջ առաջին ցեղասպանությունը: Եվ ես օգտագործում եմ մի բառ, որը Թուրքիայում ազատազրկման պատճառ կարող է դառնալ, և որի հետևանքով ավելի քան 1,5 միլիոն կանայք, տղամարդիկ, մանուկներ և ծերեր ոչնչացվեցին երկրի երեսից։ Թող որ այն այլևս երբեք չկրկնվի։ Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում կլինեմ հպարտ, արի և ազատ երկրում։ Ես հուսով եմ, որ մեր երեխաները Իտալիայի տարրականից մինչև միջնակարգ դպրոցներում հնարավորություն կունենան կարդալ Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը», որը ապագայի և հիշողության գլուխգործոց է։
Գրկում եմ, սիրում եմ ձեզ։ Հուսով եմ՝ չափազանց սխալ չեմ արտասանի՝ «Կեցցե՛ Հայաստանը»,- ասել է Սալվինինը: