Բուլղարիայում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թուրք հոդվածագրի անդրադարձը
«Գրեթե ամեն տարի ապրիլ ամիսը Թուրքիայում համարվում է Հայոց ցեղասպանոթյան խնդրի շուրջ ակտիվացման շրջան: Միշտ այս կամ այն երկրի հետ դիվանագիտական հարաբերություններում լուրջ ճկու- նություն է պահանջվում ցեղասպանության ճանաչման փաստը ամրագրող հերթական օրենքի նախագծի ընդունումը կանխելու համար»: Թուրք սյունակագիր Թունջա Բենգինի վերոնշյալ մտքերը մեջբերված են թուրքական «Միլլիյեթ» օրաթերթում լույս տեսած Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածից, որտեղ հեղինակը կարծիք է հայտնել, որ կարծես թե այս տարի ցեղասպանության խնդիրը կարողացել են «շրջանցել»: Ըստ նրա՝ դեռևս մոտ 20 երկրների խորհրդարանների կողմից է ճանաչվել Հայոց ցեղասպանության փաստը: Սակայն Բելգինը հոդվածում անդրադարձել է Թուրքիայի հարևան Բուլղարիայի հետ ցեղասպանության շուրջ ծավալվող խնդիրներին:Այս մասին գրում է ermenihaber-ը:
Նշվում է, որ Բուլղարիայում ավելի քան 10 նահանգային և քաղաքային խորհրդարաններ վավերացրել են ցեղասպանության ճանաչումը ամրագրող օրենքի նախագծեր: Այդ իսկ պատճառով երկու երկրների սահմանային նահանգների միջև մշակութային, առևտրատնտեսական հարաբերություններն առկախվել են: Նույնիսկ վերոնշյալի մասին Թուրքիայի արտգործնախարարությունում հայտարարություն է տարածվել: Ըստ 2009 թվականի դեկտմբերի 17-ի գրավոր հայտարարության՝ 1915 թվականի դեպքերը ցեղա- սպանություն ճանաչելու համար Բուլղարիայի Բուրգազ, Ֆիլիբե, Սթարա, Զագորա, Ռուսչուք, Սիլսիթրե, Գաբրովա, Դոբրիչ, Վրասթա, Վիդին, Շումնու և Փերնիկ քաղաքների հետ համագործակցությունը դադարեցվում է: