Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառում է անցկացվել Ուկրաինայի Մակեևկա քաղաքի հայկական եկեղեցում (Տեսանյութեր և լուսանկարներ)
Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Մակեևկա քաղաքում բնակվող մեր ընթերցողներից քիչ առաջ Operativ-ը տեղեկացավ, որ այսօր՝ ապրիլի 24-ին տեղի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում կայացել է հիշատակման միջոցառում: Դոնեցկի Լարային քառյակը, որի ջութակահարուհին հայ է, կատարել է Կոմիտասի Կռունկը և այլ ստեղծագործություններ: