Արյունակից եղբայրներ. Հայոց Ցեղասպանության Հարյուրամյակին նվիրված փաստավավերագրական ֆիլմը (Տեսանյութ)
«Արյունակից եղբայրներ» (հոլ.՝ Bloedbroeders), Քեյս Սխապի ֆիլմը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի 7-րդ՝ նախավերջին օրը արտամրցութային ծրագրի շրջանակներում, «Մոսկվա կինոթատրոնի» կապույտ դահլիճում ներկայացվեց Հոլանդական «Ֆարա» հանրային հեռուստաընկերության կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ նկարահանված «Արյունակից եղբայրներ» («Bloodbrothers») փաստավավերագրական ֆիլմը։ Հայաստանցի հանդիսականին ներկայացվեց 4,5 ժամանոց ֆիլմի ընդամենը վերջին՝ Հայաստանում նկարահանված մասը։
Փաստավավերագրական ֆիլմը Նիդերլանդներում ապրող թուրք լրագրողի և հայտնի հայ դերասանի մասին է, ովքեր միասին փորձում են պարզել 1915 թվականի եղելությունները։ Նրանց հետ միասին հեռուստադիտողը ճանապարհորդում է Թուրքիայով և Հայաստանով, հանդիպումներ ունենում տարբեր տեսակետ ունեցող մարդկանց, բացահայտում Հայոց ցեղասպանության ցավալի դրվագները։ Ճանապարհորդելու ընթացքում ի վերջո ֆիլմի հերոսներն իրենց հետազոտության արդյունքում պարզում են որ կատարված ոճիրը Ցեղասպանություն է և իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին:
Տեսանյութը՝ այստեղ: