Ռոման Աբրամովիչը կդառնա Նյու-Յորքի ամենաթանկարժեք առանձնատան սեփականատերը
Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը Նյու-Յորքում պատրաստվում է ձեռք բերել 6 հարկանի շքեղ առաձնատան մեծ մասը, որը գտնվում է Կենտրոնական զբոսայգու մոտ:
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ արդեն ստորագրվել է պայմանագիրը, ըստ որի Աբրամովիչը 75 մլն ԱՄՆ դոլարով ձեռք Է բերում այդ առանձնատան 5 բնակարաններից 3-ը: Հայտնի է դարձել, որ ռուս ձեռնարկատերը պատրաստվում է նաև ձեռք բերել մնացած 2 բնակարանները:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ առանձնատունը գտնվում է Մանհեթենում: Շենքը կառուցվել է XIX դարում Էդուարդ Բերվինդ մագնատի համար:
Եթե Աբրամովիչը ձեռք բերի այդ երեք բնակարանները, ապա դրա գինը կդառնա ամենամեծը, որը տրվել է բնակարանի գնման համար:
Մասնագետների կարծիքով, եթե նա կարողանա նաև ձեռք բերել մնացած երկուբնակարանները, ապա նա կլինի Նյու-Յորքի ամենաթանկարժեք 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատան սեփականատերը: