ԱՄՆ-ում ՌԴ գործերով ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Պետդեպարտամենտ
ԱՄՆ-ում Ռուսաստանի գործերով ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Պետդեպարտամենտ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությանը:
Նշվում է, որ հավատարմատարը վճռականորեն հերքել է Մոսկվայի նկատմամբ ամերիկյան կողմի մեղադրանքները:
«Այսօր Ռուսաստանի գործերով ժամանակավոր հավատարմատարն օգտագործել է Պետդեպարտամենտի հանդիպումը՝ վճռականորեն հերքելու համար Եվրաատլանտյան տարածքում ապակայունացնող գործողություններով Ռուսաստանի դեմ անհիմն մեղադրանքները»,-ասված է դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ:
Ինչպես հետևում է Պետդեպարտամենտի Եվրոպական և Եվրասիական հարցերով բյուրոյի թվիթերյան էջից, ԱՄՆ Պետդեպը կանչել է ԱՄՆ-ում ՌԴ գործերով ժամանակավոր հավատարմատարին` «մտահոգություն հայտնելու ապակայունացնող գործողությունների վերաբերյալ, որոնք Ռուսաստանը շարունակում է իրականացնել եվրաատլանտյան տարածաշրջանում»: