ԱՄՆ-ն վերացնում է Johnson & Johnson պատվաստանյութի սահմանափակումները. RT
ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունը և Հիվանդությունների վերահսկման և տարածման կենտրոնը վերացրել են Johnson & Johnson հակակորոնավիրուսային պատվաստանյութերի օգտագործման սահմանափակումները: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով The New York Times-ին:
Պարբերականը վկայակոչում է կարգավորիչների որոշումը և նշում, որ քվեարկության ընթացքում ամերիկյան բժշկական կարգավորող մարմնին կից փորձագիտական խորհուրդը որոշել է առաջարկել ԱՄՆ-ում վերականգնել Johnson & Johnson պատվաստանյութի օգտագործումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հիվանդությունների վերահսկման և տարածման կենտրոնը հետաձգել է Johnson & Johnson հակակորոնավիրուսային պատվաստանյութերի օգտագործման որոշումը: