ԱՄՆ-ը Աֆղանստանից դուրս բերվելիք զորքերի անվտանգությունն ապահովելու նպատակով տարածաշրջանում ավիակիր է թողնելու և կործանիչներ է ուղարկելու
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաստատել է ամերիկյան զորքերի պաշտպանությունը վերջինների դուրս բերմանը զուգընթաց բարձրանելու վերաբերյալ որոշումը, որով նախատեսվում է նաև տարածաշրջանում հեռագար կործանիչներ և ավիակիրներ տեղակայել, հաղորդում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ, ըստ Պենտագոնի ղեկավարի, նպատակահարմար է հաշվի առնել այն հնարավոր սցենարը, որի դեպքում «Թալիբան» շարժման կողմից հակազդող գործողություններ կարող են լինել:
«Այդ առումով այնպես կանենք, որ զորքերի պաշտպանությունը բարձր մակարդակի վրա կլինի»,- նշել է Օսթինը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է կայացրել Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորակազմի մնացած մասը ամբողջությամբ դուրս բերել երկրից: