«Երեկոյան զբոսանք». Լուսինե Թովմասյանի լուսանկարը
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Լուսինեն միջին երկարության, բաց գույնի զգեստ է կրում, որը համադրել է երկար ժակետի հետ։ Գեղեցկուհի մայրիկը սպորտային կոշիկներ է ընտրել։ Նա արձակել է մազերն ու բնական շպարով է։ «Երեկոյան զբոսանք»,- հրապարակումը մակագրել է Լուսինեն՝ օգտագործելով «սիրում եմ իմ քաղաքը», «Երեւան» հեշթեգերը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր սպիտակ պիջակի ու երկարաճիտների հետ։ Լուսինե Թովմասյանն արձակել էր մազերը, նվազագույն շպարով էր։ «Ալարկոտ երկուշաբթիի կերպար»,- հրապարակումը մակագրել էր նա։