Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն․ Ռուդիկ Մկրտչյանը պարտվեց 1/4 եզրափակչում
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է մբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները․ Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ:
55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը մրցաշարի 1/4 եզրափակչում 5։4 հաշվով զիջեց թուրք ըմբիշ Էկրեմ Օզտուրքին։
Հիշեցնենք, որ ավելի 63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը մեկնարկային գոտեմարտում 6:0 հաշվով հաղթեց Բելառուսը ներկայացնող Սոսլան Դաուրովին և կիսաեզրափակչի համար կմրցի ադրբեջանցի Տալե Մամադովի հետ, իսկ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 77 կգ քաշային Վարուժան Գրիգորյանը 0:9 հաշվով պարտվեց թուրք Էմրե Բասարին: