Նյու Յորքը հայց է ներկայացրել Exxon Mobil Corp-ի, BP Plc-ի, Royal Dutch Shell-ի դեմ` կլիմայի փոփոխության հետ կապված
Նյու Յորքը հայց է ներկայացրել նավթային երեք խոշոր ընկերությունների եւ առեւտրային առաջատար խմբի դեմ:
Հայցում ասվում է, որ Exxon Mobil Corp-ը, BP Plc-ը, Royal Dutch Shell-ը եւ «Ամերիկյան նավթի ինստիտուտ» արդյունաբերական խումբը «պարբերաբար եւ կանխամտածված մոլորության մեջ են գցում սպառողներին»` կապված «կլիմայի ճգնաժամի մեջ իրենց արտադրանքի կենտրոնական դերի մասին»:
Նշվում է, որ ընկերությունները իրենց ֆիրմային բենզալցակայաններում վաճառվող վառելիքը ներկայացրել են որպես «ավելի մաքուր» եւ «արտանետումները նվազեցնող»:
Այս ամիս, ավելի վաղ, Մանհեթենում ԱՄՆ 2-րդ շրջանային վերաքննիչ դատարանը առանձին հայցով որոշում էր կայացրել հօգուտ BP-ի, Chevron Corp-ի, ConocoPhillips-ի, Exxon-ի եւ Shell-ի, եւ հայտարարել էր, որ ջերմոցային գազերի արտանետումների կարգավորումը պետք է իրականացվի դաշնային օրենսդրության եւ միջազգային պայմանագրերի համաձայն: