ԱՄՆ-ում ատենակալին աշխատանքից ազատել են՝ սպանության գործով դատավարության ժամանակ քնելու համար
ԱՄՆ-ում ատենակալին աշխատանքից ազատել են այն բանից հետո, երբ նա քնել է մի կնոջ սպանության եւ անդամահատման գործով դատավարության ժամանակ: 16 համարի երդվյալ ատենակալը դատավարության ընթացքում մի քանի անգամ քնել է:
Americaru-ն հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել դատական քննության ժամանակ։
Նիքոլ Մոնտալվոն 2019-ի հոկտեմբերի 21-ին իր որդուն ամուսնու՝ Ռիվերայի ընտանիքի հետ թողնելուց հետո անհետ կորել էր: Ավելի ուշ նրա մնացորդները հայտնաբերվել էին այրված, խեղված եւ մասնատված: Մոնտալվոյին գտել էին չորս օր անց այն բանից հետո, երբ նրան Ռիվերայի ընտանիքին պատկանող տարածքում անհայտ կորած էին հայտարարել։
Այդ ժամանակ նա բաժանվել էր ամուսնուց՝ Քրիստոֆեր Օտերո-Ռիվերայից:
Ամուսինը եւ նրա հայրը՝ Անխել Ռիվերան, մեղադրվում են երկրորդ աստիճանի սպանության մեջ: Երկու տղամարդիկ էլ առաջադրված մեղադրանքով իրենց մեղավոր չեն ճանաչել:
Ենթադրյալ հանցագործությունը ցնցող է, բայց դա բավարար չէր 16-րդ երդվյալ ատենակալի ուշադրությունը գրավելու համար, որը լսումների ընթացքում մի քանի անգամ քնել էր: