Վերածննդի դարաշրջանի քանդակագործ Ջամբոլնյայի աշխատանքը աճուրդում ավելի քան 1,8 միլիոն ֆունտ սթեռլինգով է վաճառվել
Վերածննդի դարաշրջանի քանդակագործ Ջամբոլոնյայի ջայլամի քանդակը աճուրդում ավելի քան 1,8 միլիոն ֆունտ սթեռլինգով է վաճառվել, ինչը 15 անգամ գերազանցում է վաճառքի նախնական գինը:
Բրոնզե թռչունը վաճառվել է Մեծ Բրիտանիայից մասնավոր գնորդի: Այն գնվել է 1 824 540 ֆունտ սթեռլինգով՝ գերազանցելով 80 000 – 12 000 ֆունտ սթեռլինգ նախնական գինը։
Ջամբոլոնյան (1529-1608) ֆլամանդացի քանդակագործ էր, որը աշխատում էր Իտալիայում, հայտնում է AP-ն:
Ջայլամի քանդակը ժամանակին պատկանել է Հորացիո Ուոլփոլին՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ սըր Ռոբերտ Ուոլփոլի որդուն, եւ պահվում էր Թվիքենհեմում Strawberry Hill House-ի նրա հավաքածուում: