Հայաստան կժամանի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայոց ցեղասպանության
106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կժամանի
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած
պատվիրակությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային ժողով հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը, պատվիրակության կազմում են Սենատում ներկայացված բոլոր քաղաքական խմբերի ղեկավարները:
Ֆրանսիական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ խմբակցությունների եւ հանձնաժողովների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի, Հանրապետության նախագահի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: