«Բայդենից պահանջում են կատարել տված խոստումը». ամերիկյան KTLA5 հեռուստաալիքի անդրադարձը՝ ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականությանը (Տեսանյութ)
Ամերիկյան KTLA5 հեռուստաալիքն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու խոստմանը:
Հեղինակավոր հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել, որում մանրամասն ներկայացվում է ստեղծված իրավիճակը:
KTLA5-ի լրատվական ծառայության մեկնաբան Էլինա Աբովյանի փոխանցմամբ՝ ԱՄՆ բնակիչները պահանջում են Բայդենից կատարել իր խոստումը, որը նա տվել էր նախագահի թեկնածու եղած ժամանակ:
«Այնուամենայնիվ, նման քայլը կարող է էլ ավելի բարդացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առանց այն էլ լարված հարաբերությունները»,- նկատում է մեկնաբանը:
Վերջինս ընդգծում է, որ ներկայում Բայդենի նկատմամբ Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման առանչությամբ մեծ ճնշում կա: Ոլորտի բազմաթիվ փորձագետներ հավատացած են, որ Բայդենն այս տարի իսկապես պատմական քայլ կկատարի:
Հեռուստաընկերության անդրադարձը կարող եք դիտել ստորև.