Հրապարակվել է ջրամատակարարման առաջիկա ամիսների ժամանակացույցը, որում փոփոխություններ չեն լինի (Աղյուսակներ)
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հրապարակել է իր սպասարկման տարածքում ներառված բնակավայրերի ջրամատակարարման ժամանակացույցը առաջիկա ամիսների համար։
2021 թ․-ի մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառող ժամանակացույցը կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայիս տեխնիկական հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող պահանջներին:
Նշենք, որ դրանում արտացոլված է ջրամատակարարման նվազագույն տևողությունը, իսկ մինչ այժմ գոյություն ունեցող ժամանակացույցը որևէ փոփոխության չի ենթարկվելու։
Ընկերությունն իր բաժանորդներին հիշեցնում է, որ բազմաբնակարան շենքերի ներքին ցանցում վթարների դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան համատիրությանը, շենքի լիազոր ներկայացուցչին, համայնքապետարանի կամ վարչական շրջանի աշխատակազմին: Անհատական տնատիրություններում վթարները պարտավոր են վերացնել իրենք`սեփականատերերը: