Երևանում բախվել են Mazda-ն, Ford-ն ու Nissan-ը. կան վիրավորներ. վարորդներից մեկը Դանիել Իոաննիսյանի քույրն է․ shamshyan.com
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Ջերմուկ քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Սևադա Առաքելյանի վարած Mazda մակնիշի և Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Դոմինիկա Իոաննիսյանի վարած Ford մակնիշի և 22-մյա Վահրամ Ավդալյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Աննա Հովհաննիսյանն ու Կոտայքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Աշոտ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Դոմինիկա Իոաննիսյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի քույրն է։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։