Բունդեսլիգան կհայտարարի խիստ կարանտին մայիսի 3–ից
Գերմանիայի Բունդեսլիգայի ղեկավարությունը որոշել է առաջին եւ երկրորդ լիգաների թիմերի համար սահմանել խիստ կարանտին մինչեւ մրցաշրջանի ավարտը։ Գերմանիայի առաջնության վերջին տուրը տեղի կունենա մայիսի 22–ին։
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը հայտնում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով մայիսի 3–ից Ֆուտբոլիստները, մարզիչներն ու ակումբների աշխատակիցները բնակարաններից պետք է դուրս գան միայն մարզումների եւ հանդիպումների գնալու համար։ Նրանք պարբերաբար կթեստավորվեն։
Մայիսի 12–ից կհայտարարվի «կարանտինային ճամբարի» ռեժիմ։ Թիմերը չեն լքի մարզաբազաների տարածքը։
Նպատակն է Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարից (Եվրո–2020) առաջ նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու ռիսկը։
Եվրո–2020–ը կմեկնարկի հունիսի 11–ին։