Իրանը Նաթանզի միջուկային կայանում ուրանի հարստացման գերժամանակակից ցենտրիֆուգներ է տեղադրել
Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող ստորգետնյա միջուկային գործարանում տեղադրվել են ուրանի հարստացման նոր, ավելի ժամանակակից ցենտրիֆուգներ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը` հղում տալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ):
Ըստ ՄԱԳԱՏԷ-ի՝ տեղադրվել է «առավելագույն 1044 հատ IR-2m ցենտրիֆուգից 6 կասկադ և առավելագույնը 348 հատ IR-4 ցենտրիֆուգից 2 կասկադ, որոնց մի մասն արդեն օգտագործվում է»:
Բացի այդ, ինչպես ավելացրել են կազմակերպությունում, Իրանի իշխանությունները ծրագրում են տեղադրել IR-4 ցենտրիֆուգների ևս 4 կասկադ:
Ապրիլի 18-ին ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ Իրանը սկսել է ուրանի 60% հարստացման գործընթացը Նաթանզի հաստատությունում: