ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը մեկնել է Վաշինգտոն (լուսանկար)
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը լքել է իր նստավայրը և շարժվել է դեպի օդանավակայան՝ 3 ճամպրուկով (հաշվել են լրագրողները) Վաշինգտոն թռչելու համար: Այս մասին գրում է EADaily լրատվականը:
Ապրիլի 16-ին, մամուլի ասուլիսում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Սալիվանի հետ հանդիպմանը խորհուրդ է տվել նրան ուղևորվել ԱՄՆ մայրաքաղաք` խորհրդակցությունների համար:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը տեղեկացրել է, որ ուղևորվում է Վաշինգտոն՝ խորհրդակցությունների համար, և կվերադառնա Մոսկվա առաջիկա շաբաթներին: