Թուրքիայում 2 նոր նախարարություն է ստեղծվել
Թուրքիայում 2 նոր գերատեսչություն է ստեղծվել՝ սոցիալական ծառայությունների և ընտանիքի հարցերով նախարարություն և աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարություն: Բացի այդ, փոխվել է առևտրի նախարարության ղեկավարությունը:
Համապատասխան որոշումները, որոնք ստորագրել է Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հրապարակվել են Թուրքիայի կառավարության Resmi Gazete պաշտոնական տեղեկագրում:
Որոշումներին համապատասխան՝ Մեհմեթ Մուշը նշանակվել է Թուրքիայի առևտրի նախարարի պաշտոնում ՝ Ռուհսար Փեքջանի փոխարեն:
Ընտանեկան գործերի և սոցիալական ծառայությունների նախարար է նշանակվել Դերյա Յանըքը, իսկ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը կղեկավարի Վեդաթ Բիլգինը: