«ՌԴ-ի և Բելառուսի ինտեգրման համար ճանապարհային քարտեզներն արդեն կարելի է անվանել միութենական ծրագրեր». Միութենական պետության պետքարտուղար
Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրման համար «ճանապարհային քարտեզները» արդեն կարելի է անվանել միութենական ծրագրեր, որը ևս մեկ անգամ հաստատում է երկրների միջև փոխգործակցության լայն մասշտաբները:
Նման տեսակետ է հայտնել Բելառուսի հետ Միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք այլևս չենք խոսում ճանապարհային քարտեզների մասին, մենք խոսում ենք միութենական ծրագրերի մասին: Եվ սա հաստատում է փոխգործակցության այլ մասշտաբներ: Դրանք այդպես կոչելով՝ մենք ինտեգրման օրակարգում կարևորում ենք համագործակցության այլ խորություն: Եվ ճանապարհ է դեպի հաջողություն»,- ասել է Մեզենցևը:
Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետություն ստեղծելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 1999 թվականի դեկտեմբերի 8-ին` Մոսկվայում, իսկ 2019 թվականի դեկտեմբերին՝ փաստաթղթի 20-ամյակի կապակցությամբ, առաջարկվել է ընդունել ինտեգրման խորացման ծրագիր:
Առաջարկություններ մշակելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որի մասնակիցներն ընդհանուր առմամբ մշակել են ավելի քան 30 ոլորտային «ճանապարհային քարտեզի» նախագծեր: Այնուամենայնիվ, ծրագիրը դեռևս չի ընդունվել: