Ի՞նչ է ասել Նիկոլ Փաշինյանը «Մեղրիի միջանցքի» մասին Սյունիքի մարզպետարանում. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է.
«Սյունիքի մարզ կատարած անփառունակ այցի ավարտին ՀՀ վարչապետի աթռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր աղբյուրների, Սյունիքի մարզպետարանի շենքում խորհրդակցության ժամանակ սկանդալային հայտարարություն է արել:
Մեղրիում, Ագարակում միջադեպերից, Քաջարան մուտքի արգելքից ու առհասարակ ժողովրդի ընդունելությունից բանականությունը կորցրած՝ Նիկոլ Փաշինյանը մարզպետարանի շենքում մի քանի մտերիմ ու վստահելի անձանց ներկայությամբ ասել է՝ «Չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն»:
Այսինքն՝ Հայաստանի վարչապետի աթոռին գամված անձն այնքան ունակ չէ պաշտպանել մեր երկրի շահը, այնպես է սպասարկում թուրք-ադրբեջանական տանդեմի շահը, որ նրանց բերում է սեփական ժողովրդին որպես սպառնալիք, վախեցնում նրանցով»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։