32-ամյա վարորդը ԱԱԾ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող տարեց տղամարդու
Երեկ ժամը 20:00-ի սահմաններում 32-ամյա Ռոմանոս Թադևոսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան-Մոսկովյան- Խանջյան փողոցների խաչմերուկում՝ Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 60-65 տարեկան տղամարդու: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: