Լիլիթ Մակունցն օրվա ընթացքում 4-5 հաղորդագրություն է ուղարկում իր թիմակիցներին, թե տարբեր թեմաների շուրջ ով ինչ պետք է խոսի՝ ինչ բովանդակությամբ․ որոշում է կայացվել. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները որոշել են, որ այս նախընտրական ժամանակահատվածում իրենց թիմի ոչ բոլոր անդամները պետք է խոսեն, հարցազրույցներ տան, մեկնաբանություններ անեն: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն օրվա մեջ 4-5 հաղորդագրություն է ուղարկում իր թիմակիցներին, որտեղ նշվում է, թե տարբեր թեմաների հետ կապված ով ինչ պետք է խոսի, ինչ բովանդակությամբ:
Մենք տեղեկացանք, որ որոշում կա նաև, որ ներքաղաքական տարբեր հարցերի մեկնաբանությունները դրված է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ուսերին, հիմնական խոսողներից է լինելու խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, իսկ արտաքին հարաբերությունների վերաբերյալ՝ ՔՊ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Մենք տեղեկացանք, որ իշխանական խմբակցությունում այժմ շատ լուռ վիճակ է, հիմնականում միմյանց հետ շփվում են «sms»-ներով, հանդիպումներ չկան, ասել են՝ դեռևս պետք չէ ակտիվ լինել: Ստացվում է՝ Լիլիթ Մակունցը, մի կողմ թողնելով խմբակցության ղեկավարի իր բուն պարտականությունները, զբաղված է խմբակցության պատգամավորներին «sms» գրելով, որպեսզի խուսափեն հնարավոր սայթաքումներից»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։