63-ամյա Շերոն Սթոունը զարդարել է Elle ամսագրի շապիկը` ցուցադրելով սլացիկ ոտքերը
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունը հայտնվել է իսպանական Elle ամսագրի շապիկին։ 63-ամյա դերասանուհին հանդես է եկել մի քանի կերպարով, որոնց լուսանկարները հրապարակել է իր Instagram-ի էջում։
Առաջին լուսանկարում հմայիչ դերասանուհին կրել է Carolina Herrera նորաձևության տան կանաչ վերարկու, իսկ երկրորդ՝ սևուսպիտակ լուսանկարում Սթոունը ներկայացել է Tom Ford-ի սպիտակ շապիկով և վարտիքով։
Ֆոտոսեսիայի հեղինակն ամերիկացի հայտնի լուսանկարիչ Մայքլ Մյուլերն է։ Այն տեղի է ունեցել Լոս Անջելեսում։
Լուսանկարներում դերասանուհին ցուցադրել է սլացիկ ոտքերը: