Շոյգուն հայտնել է ՌԴ հարավում նոր մոտոհրաձգային դիվիզիայի կազմավորման մասին
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գերատեսչությունում կայացած նիստի ժամանակ հայտարարել է, որ Հարավային ռազմական շրջանի զինվորականների մարտունակության կատարելագործման շրջանակում անցյալ տարի ևս մեկ մոտոհրաձգային դիվիզիա է ձևավորվել:
Ինչպես հաղորդում է РБК-ն, նախարարի խոսքով` Հարավային ռազմական շրջանի զորքերի մարտական հնարավորությունները զարգացվում են Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի որոշ երկրներում ՆԱՏՕ-ի գործողությունների պատճառով:
Շոյգուն հավելել է, որ ռազմական կառավարման մարմինների վերապատրաստման ժամանակ կիրառվում են կառավարման նոր համակարգեր, ինչպես նաև բարձրացվել է գործնական միջոցառումների որակը: