Սիդնեյի կենդանաբանական այգում ջայլամը կուլ է տվել այցելուի` ավելի քան 420 դոլար արժողությամբ ականջօղը (լուսանկարներ)
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի կենդանաբանական այգում էմու ջայլամը գողացել է սելֆի անող կնոջ Tiffany & Co ընկերության թանկարժեք ականջօղն ու կուլ տվել այն, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Աշնա Ալի անունով կինը ցանկացել է նկարվել Բերտ մականունով էմու ջայլամի հետ, որը սելֆի անելու ընթացքում գողացել է կնոջ ավելի քան 420 դոլար արժողությամբ բրենդային ականջօղն ու կուլ տվել այն։
Կնոջ կողմից արված լուսանկարում հստակ երևում է, թե ինչպես է թռչունը սևեռուն նայում կնոջ ականջին։ Միջադեպի մասին տեղեկացվել է կենդանաբանական այգու անձնակազմը, որոնք կնոջն առաջարկել են վերադառնալ մեկ շաբաթից և վերցնել զարդը։
Մեկ շաբաթ անց սակայն, կենդանաբանական այգու աշխատակից Քրիս Ռիվեթն ասել է, որ ականջօղն այդպես էլ չի հայտնաբերվել։ Նա նշել է, որ միջադեպը չի ազդել թռչնի առողջության վրա, քանի որ վայրի բնության մեջ այդ թռչունները պարբերաբար քարեր և այլ պինդ առարկաներ են կուլ տալիս։
Կենդանաբանական այգուց կապվել են Tiffany & Co ընկերության հետ և նոր զարդի համար վճարելու պատրաստակամություն հայտնել։