Բուզովայի նախկին ընկեր Դավիթ Մանուկյանը պարծեցել է լիպոսակցիայի արդյունքով (Լուսանկարներ)
Օլգա Բուզովայի նախկին սիրելին` 28-ամյա Դավիթ Մանուկյանը, տպավորիչ ֆոտոշարք է հրապարակել։ Instagram-ի իր էջում Դավան մի քանի լուսանկար է տեղադրել, որոնցում նա պատկերված է թաց շապիկով՝ ցուցադրելով մկանուտ որովայնն ու կրծքավանդակը:
«Մի փոքր անձրեւի տակ մնացի», - լուսանկարը հեգնական մակագրել է բլոգերը, որը ակնհայտորեն գոհ է, թե ինչ տեսք ունի կադրում:
Հետեւորդները համաձայնել են, որ այժմ Դավան պարծենալու բան ունի․ գեղեցիկ կզակ, մկաններ։ Սակայն հետեւորդները վստահ են, որ նման արդյունքի բլոգերը հասել է ոչ թե մարզադահլիճում լարված աշխատանքով, այլ հաջող պլաստիկ վիրահատությամբ։
«Որքա՞ն արժե նման պրես կարելը», «Դու պրես չես ունեցել, այնպես չէ՞։ Սիլիկոն ես ներարկել, ճիշտ է», «Վիրահատություն», - գրել են նրանք։
Ըստ լուրերի՝ Մանուկյանը վիրահատության է ենթարկվել «Պարեր աստղերի հետ» («Танцы со звездами») նախագծին մասնակցելուց հետո, որտեղ նա չի կարողացել հաղթել Սերգեյ Լազարեւին։ Փետրվարին Բուզովայի նախկին սիրելին խոստովանել է, որ պլանային վիրահատություն է ենթարկվել՝ չնշելով, թե ինչ միջամտություն է կատարվել: Սակայն Դավային չի հաջողվել գաղտնիքը պահպանել։ Կլինիկայի հիվանդներից մեկը ճանաչել է նրան եւ պատմել, որ Մանուկյանն մինիաբդոմինոպլաստիկայի է ենթարկվել, որի միջոցով հեռացրել են նրա որովայնի ու մեջքի ավելորդ ճարպը եւ «ներարկել» ու պրես են դարձրել։ Բացի այդ, բլոգերի կզակից հեռացրել են ճարպ, որպեսզի նա իր դեմքն ավելի նիհար թվա։