100 կմ/ժամ` 1,9 վայրկյանում և 1400 ձիաուժ հզորություն. չինական ընկերությունը ներկայացրել է նորագույն սուպերհիբրիդի սերիական մոդելը (լուսանկարներ)
Չինական Silk-FAW Automotive ձեռնարկությունը ներկայացրել է Hongqi S9 սուպերհիբրիդի սերիական տարբերակը: Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, կուպեի սերիական մոդելը բավականին ձևափոխվել է, սակայն պահպանել է ուժային համակարգը` V8 շարժիչի հիման վրա:
Hongqi S9 հիբրիդային մոդելը, որի նախնական տարբերակը ներկայացվել էր դեռևս 2019 թվականին, 100 կմ/ժամ արագություն է զարգացնում 1,9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 400 կմ/ժամ:
Ուժային համակարգը կազմված է 4 լիտր ծավալային V8 երկտուրբո շարժիչից և երեք էլեկտրաշարժիչից, որոնք միասին 1400 ձիաուժ հզորություն են զարգացնում:
Արտաքինից երկդռնանի մոդելը զգալիորեն տարբերվում է կոնցեպտային տարբերակից, որի ստեղծման վրա աշխատել է Alfa Romeo, SEAT և Audi ընկերությունների նախկին դիզայներ Վալտեր դե Սիլվան:
Նախնական տվյալներով` նորագույն մեքենան կթողարկվի ընդամենը 99 օրինակով: Առաջին մատակարարումները տեղի կունենան 2022 թվականին: